Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զգուշանալով Թուրքիայի դերից` Ֆրանսիան ցանկանում է միջազգային վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ

Զգուշանալով Թուրքիայի դերից` Ֆրանսիան ցանկանում է միջազգային վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ
20.11.2020 | 14:54

Ֆրանսիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանվի, քանի որ Փարիզում զգուշանում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հետագայում արևմտյան պետություններին խաղից դուրս հանելու վերաբերյալ գործարքի կնքման հնարավորությունից՝ գրում է Reuters գործակալությունը:

Հրադադարից հետո Ռուսաստանը բանակցություններ է վարել Թուրքիայի` Ադրբեջանի գլխավոր դաշնակցի և Մինսկի խմբի քննադատի հետ. այդ բանակցությունները կարող են հանգեցնել Անկարայի կողմից զորքերի ներդրմանը տարածաշրջանում:
«Մարտական գործողությունների ավարտը պետք է թույլ տա բարեխիղճ բանակցությունների վերսկսում, վերջին շաբաթներին իրենց տները լքած Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձ` լավ պայմաններով»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նախագահի հեռախոսազրույցներից հետո:
Ֆրանսիայում բնակվում է 400 000-ից մինչև 600 000 ծագումով հայ: Մակրոնը զգուշություն է ցուցաբերել հակամարտության կողմին աջակցելու հարցում, և իր երկրում քննադատվել է Երևանին բավականաչափ չօգնելու համար:


«Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբն իր դերը խաղա հսկողություն սահմանելու հարցում (հրադադարի ռեժիմի նկատմամբ)», - լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահի խոսնակը: Փարիզը պնդում է «միջազգային վերահսկողություն» սահմանել հրադադարի ռեժիմի նկատմամբ, որպեսզի թույլ տրվի փախստականների վերադարձը, Ղարաբաղից օտարերկրյա զինյալների, հատկապես Սիրիայից եկածների հետդարձը, և բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: «Մենք հասկանում ենք, որ ռուսները թուրքերի հետ խոսում են հնարավոր բանաձևի շուրջ, որը մենք չենք ցանկանում, որը կկրկնի Աստանան (Աստանայի գործընթացը) ՝ այս զգայուն տարածաշրջանում իրենց դերերը բաժանելու համար: Մենք չենք կարող մի կողմում ունենալ Մինսկ, մյուս կողմում` Աստանա: Ռուսները ի վերջո պետք է ընտրություն կատարեն»-ասել է պաշտոնյան: Աստանայի գործընթացը թույլ էր տվել Ռուսաստանին և Թուրքիային կարգավորել սիրիական հակամարտությունը` շրջանցելով արևմտյան տերություններին:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ